«Աշտարակում Րաֆֆին բարլուսախառը բախվեց դառը իրականությանը». Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 23, 2013 15:54

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերություննների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Րաֆֆի Հովհաննիսյանի` Աշտարակում տեղի ունեցած հանդիպմանը` նկատելով, որ հանդիպմանը քիչ թվով մարդ է եղել:

«Երկու տոկոսանոց «հուժկու» հանրահավաք Աշտարակում: Մարզկենտրոն Աշտարակում Րաֆֆին բարլուսախառը բախվեց դառը իրականությանը: Երբ մի մարզում, որտեղ հավաքել է 27 հազար ձայն, իր հետ հանդիպման են գալիս ընդամենը 400-500 մարդ (հավաքած ձայների 2%-ից պակաս), ընդ որում՝ դրա 60-70 տոկոսն էլ մոտակա գյուղերից բերված դաշնակցականներ են: Կարծում եմ՝ դեռ շատ բան պարզ կլինի այս ընթացքում շուտ ոգեւորվող մարդկանց համար»,-գրել է ՀՀԿ-ական պատգամավորը:

Դիտվել է 1994 անգամ:
Print Friendly

Leave a Reply