Խորհրդանշական հավաքականում երկուական խաղացողներ են «Բավարիայից», «Բորուսիայից», «Յուվենթուսից»:

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 23, 2013 15:32

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումներից հետո  ՈւԵՖԱ-ն խորհրդանշական հավաքական է կազմել: Երկուական խաղացողներ են «Բավարիայից», «Բորուսիայից», «Յուվենթուսից»:Ուշագրավ է, որ հավաքականում չեն ընդգրկվել վերջին տարիների աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստները՝ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին և Մադրիդի «Ռեալի»  պորտուգալացի  հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Ահա այն ֆուտբոլիստները ովքեր առավել լավ տպավորություն են թողել. դարպասապահ` Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), պաշտպաններ` Դարիո Սռնա («Շախտյոր»), Դանիել վան Բույտեն («Բավարիա»), Մատս Հումելս («Բորուսիա»), Ալեքս Սանդրո («Պորտու»), կիսապաշտպաններ` Քևին-Պրինս Բոատենգ («Միլան»), Մարիո Գետցե («Բորուսիա»), Կլավդիո Մարկիզիո («Յուվենթուս»), հարձակվողներ` Թոմաս Մյուլլեր («Բավարիա»), Էզեկիլ Լավեսի (ՊՍԺ), Ալեսանդրո Մատրի («Յուվենթուս»):

Դիտվել է 1583 անգամ:
Print Friendly

Leave a Reply