Մեկ ամսում 17 մարդ է զոհվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 5, 2010 11:37

2010 թվականի մարտ ամսվա ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է 145 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 17 մարդ զոհվել է, իսկ 203-ը՝ ստացել մարմնական վնասվածք. այս մասին հաղորդում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը։

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 134 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 19 մարդ զոհվել է, 177-ը՝ ստացել մարմնական վնասվածք։

Դիտվել է 3121 անգամ:
Print Friendly

Leave a Reply