Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին մարզերում է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 23, 2013 14:24

Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ուղեւորվել է Հայաստանի մարզեր։ Այցելությունը սկսվել է Աշտարակից: Նա, նախընտրական ավանդույթին հավատարիմ, կանգ է առել մայրուղում՝ անցորդներին բարի օր մաղթելու։ Պաշտպանության նախարարության նախկին շենքի տարածքում՝ զորամասի մոտ, Հովհաննիսյանը բարեւել է զինվորներին, լավ աշխատանքային օր մաղթել։

Մայրուղում նրա 15 րոպեանոց զբոսանքի ընթացքում մեքենաները կանգ էին առնում, առաջարկում նրան տեղ հասցնել։ «Մենք քեզ հետ ենք», «Րաֆֆի Հովհաննիսյան, չվախենաս, մենք կաջակցենք», «Քո գործն արդար է»,- ասել են վարորդները։

Հիշեցնենք, երեկ հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել էր, որ փետրվարի 23-ին թիմի հետ կայցելի մի շարք խոշոր քաղաքներ, որտեղ, ԿԸՀ պաշտոնական տվյալներով, հաղթանակ է տարել: Մասնավորապես հանրահավաքներ կկայանան Աշտարակում, Վանաձորում և Գյումրիում:

Կիրակի` ժամը 15-ին, Ազատության հրապարակում Հովհաննիսյանը մեծ հանրահավաք կգումարի` մարզերից ժամանած կողմնակիցների մասնակցությամբ: Նա դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` պահանջելով ի գիտություն ընդունել հանրահավաքի մասին իրազեկումը:

Դիտվել է 1723 անգամ:
Print Friendly

Leave a Reply