Պաշտոնը լքելուց հետո Հռոմի պապը դուրս կգա Twitter-ից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2013 13:57

Ավելի քան երկու միլիոն հետևորդ ունեցող Հռոմի Պապի Twitter-ի հաշիվը մյուս շաբաթ կփակվի, ուրբաթ հայտնել է Վատիկանի ռադիոն: Դա պայմանավորված է հովվապետի՝ պաշտոնը լքելու որոշման հետ:

@pontifex անվամբ հաշիվը բացվել է դեկտեմբերի 12-ին և կարճ ժամանակի ընթացքում իր անգլերեն լեզվով հաշվում հասցրել է գրավել շուրջ 1,5 մլն հետևորդների:
Աշխարհի 1,2 միլիարդ կաթոլիկների առաջնորդը փետրվարի 27-ին հանդես կգա վերջին թվիթով:
Հաշիվը կփակվի փետրվարի 28-ին, երբ Բենեդիկտ XVI-ը պաշտոնապես կլքի պաշտոնը:
Բենեդիկտի Twitter-ին միանալու որոշումը Վատիկանում թեժ քննարկումների տեղիք է տվել: Աջակիցները պնդում են, որ դա լուրջ քայլ է երիտասարդ սերնդին հասանելի լինելու համար,  սակայն, ըստ ընդդիմախոսների՝ դա կարող է ծաղրի առարկա դառնալ:
Դիտվել է 1378 անգամ:
Print Friendly

Leave a Reply