Հաքերները հարձակում են կատարել Microsoft-ի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2013 13:53

Միանալով ամերիկյան տեղնոլոգիայի հսկա Facebook-ին և Apple-ին` որպես կիբեռհարձակումների թիրախ, Microsoft-ը նույնպես դարձել է հաքերների զոհ: «Հետաքննությունից հետո պարզվել է, որ որոշ համակարգիչներ, այդ թվում նաև մեր Mac բիզնես կենտրոնի համակարգիչները, վարակված էին այդ ծրագրով»,-ասել է Trustworthy Computing խմբի գլխավոր մենեջեր ՄաթԹոմլինսոնը:

Համաձայն Թոմլինսոնի՝ հաճախորդների տեղեկատվության գողության վերաբերյալ փաստեր չկան, սակայն հետաքննությունը շարունակվում է: Երեքշաբթի օրը Apple-ը հայտնել էր, որ հայտնվել է այն նույն հարձակումների ցանցում, ինչ Facebook-ը,սակայն իրենց հաջողվել է կանխել հաքերների գործողությունները:

Ամսվա սկզբին Twitter-ը նույնպես հայտարարել էր, որ կայքի վրա կիբեռհարձակումներ են կատարվել, և շուրջ 250.000 օգտատերերի գաղտնաբառերը գողացվել են:

Համակարգչային անվտանգության մասնագետները կասկածում են, որ այս ամենի ետևում կանգնած են Չինաստանի կողմից հովանավորվող հաքերները և Արևմտյան Եվրոպայի հանցագործ խմբերը:

Դիտվել է 1296 անգամ:
Print Friendly

Leave a Reply