Շվեդիայում թույլ են տվել ազան հնչեցնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2013 13:48

Ստոկհոլմից 25 կմ հեռավորության վրա տեղակայված շվեդական Բոտկիրկա քաղաքի իշխանությունները որոշում են ընդունել թույլ տալ, որպեսզի տեսղական Ֆիթժա Ուլու մզկիթից բարձրախոսով հնչեցնեն ազանը՝ մուսուլմանական աղոթքի կանչը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Radikal»-ը՝ այդ թույլտվությունն առայժմ վերաբերելու է միայն ուրբաթօրյա ազանին: Նման որոշում կայացվել է Թուրքիայում կրոնական հարցերով վարչության խնդրանքով: Բոտկիրկա քաղաքի իսլամական ասոցիացիայի ներկայացուցիչ Իսմայիլ Օքուրը նշել է, որ ազան հնչեցնելու համար ստացվել է նաև շրջանային ոստիկանության թույլտվությունը: «Մինչ այժմ գործում է այն կանոնը, ըստ որի ազանի հնչողությունը չպետք է գերազանցի 1-2 մետր տարածությունը: Սակայն այդ պայմանը կկորցնի իր ուժը արդեն մարտի վերջին»,-նշել է Օքուրը:

Ֆիթժա Ուլու մզկիթը Շվեդիայում մինարեթ ունեցեղ միակն է մզկիթն է, որտեղ այցելության են գալիս ոչ միայն մուսուլմանները, այլև շվեդներն ու օտարերկրացիները:

 

 

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply