Կուսակրոն հոգևորականներին ամուսնանալու իրավունք պետք է տրվի. շվեդական կարդինալ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 23, 2013 13:44

Շոտլանդական կաթոլիկ եկեղեցու կարդինալ Քիթ Օ’Բրայենը հայտնել է, որ հավատում է, թե կաթոլիկ հոգևոր առաջնորդներին անհրաժեշտ է ամուսնանալու և երեխա ունենալու թույլտվություն տալ: Օ’Բրայենը BBC-ի Շվեդիայի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ հոգևորականների կուսակրոնության հանգամանքը «աստվածային արմատներ չունի» և կարելի է այս հարցը կրկին քննարկման դնել:

Կարդինալը նշել է, որ իր կարծիքով հոգևորականի համար բավական դժվար է հաղթահարել կուսակրոնությունը, անձամբ ինքը երբեք չի մտածել ամուսնանալու մասին, սակայն կուսակրոն մյուս հոգևորականների համար շատ ուրախալի կլինի, եթե նման թույլտվություն տրվի:

Ինչպես գրում է «Ակօսը»՝ Օ’Բրայենը, հիշեցնելով, որ կաթոլիկ եկեղեցու որոշ թևերում ամուսնանալու թույլտվությունը գոյություն ունի, նշել է. «Նշանակում է, որ սա աստվածային հիմք չունի, կարելի է նորից քննարկել»:

Միացյալ թագավորությունում կաթոլիկ եկեղեցու ամենափորձառու անուններից մեկը հանդիսացող Քիթ Օ’Բրայենը կմասնակցի Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հեռանալուց հետո նոր պապի ընտրության գործընթացին:

Դիտվել է 1435 անգամ:
Print Friendly

Leave a Reply