ՀՀՇ այլևս չի լինի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 23, 2013 13:17

Հայոց համազգային շարժում կուսակցությունը կառավարության նիստերի դահլիճում սկսեց իր 18-րդ արտահերթ և ՀՀՇ վերջին համագումարը։

«Հայոց Համազգային շարժում» կուսակցությունըմիան ում է ՀԱԿ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը և վերանվանվելու է Հայ ազգային կոնգրես կուսակցության:

«Այս քայլի արդյունքում ՀՀՇ-ն չի լուծարվում, պահպանում է իր բոլոր իրավունքներն ու պարտավորությունը, ստեղծված նոր կառույցը լինելու է ՀՀՇ իրավահաջորդը, ՀՀՇ-ն պահպանում է իր գաղափարախոսության բոլոր դրույթները, ՀՀՇ-ն պահպանում է անդամակցությունը եվրոպական կառույցներում»,-նշեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը։

Բաբկեն Արարքցյանի հարցին, թե ի՞նչն էր խանգարում, որ բախեփոխումն արվեր ՀՀՇ կուսակցության կազմում, Արամ Մանուկյանը պատասխանեց, թե լրջագույն քաղաքական վերլուծություն են արել։ «ՀՀՇ-ի ներսում բարեփոխումներ արվել են, բայց այն հոսքը, որ կա, ավելին է, քան եթե կարողանայինք անել ՀՀՇ կազմում»,-նշեց Մանուկյանը՝ հավելելով, որ նորեկների թիվն ավելին է լինելու, քան հին անդամների, իսկ եկողները չէին ուզում ՀՀՇ կուսակցության մեջ մտնել։

 

Դիտվել է 1507 անգամ:
Print Friendly

Leave a Reply