Լեւոն Արոնյանը մեծ սիրով շախմատ խաղալ կսովորեցնի Քիմ Քարդաշյանին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 23, 2013 11:49

Եթե ժամանակ լինի, ես մեծ սիրով կսովորեցնեմ Քիմ Քարդաշյանին շախմատ խաղալ; Այս մասին ասել է հայ գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի դասակարգման երրորդ համար Լեւոն Արոնյանը` պատասխանելով News.am Sport-ի թղթակցի հարցին:

-Լեւոն, հունվարին Քիմ Քարդաշյանն իր twitter-ում գրառում էր  կատարեցթեցանկանում է շախմատ խաղալ սովորել եւ հետաքրքրվում էր` արդյոք դու պատրաստ ես նրան սովորեցնել: Եթե ստեղծվեն հարմար պայմաններ կամ դա անցկացվի reality show տարբերակով, ինչպես սիրում է անել Քարդաշյանների ընտանիքը,կմասնակցե՞ս դրան: Կսովորեցնե՞ս Քիմին շախմատ խաղալ:

-Ինձ համար բացարձակապես դժվարություն չկա: Ես ամեն մարդու, ով ինչ-որ բան անում է մեր ազգի համար, պատրաստ եմ շախմատ խաղալ սովորեցնել: Ցանկացած մարդ, ով մի բան անում է Հայաստանի համար արդեն մեզ համար ընկեր է: Եթե ժամանակ լինի, ես մեծ սիրով կսովորեցնեմ նրան շախմատ խաղալ: Համոզված եմ, որ Քիմի գործունեությունը նպաստում է, որպեսզի շատերն իմանան մեր ազգի մասին: Կարեւոր չէ, թե որ բնագավառում է դա արվում: Եվ եթե դա դժվարություն չի ներկայացնում այդ մարդկանց, ես կարող եմ միայն ծափահարել նրանց:

Դիտվել է 1528 անգամ:
Print Friendly

Leave a Reply