Ապօրինի ծառահատում Երևանում. վնասի չափը` 1 մլն 490 հազար դրամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 23, 2013 10:54

Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող «Սուրբ Երրորդություն» եկեղեցու տարածքում փետրվարի 21-ին կատարվել է ապօրինի ծառահատում: Այս մասին տեղեկանում ենք բնապահպանության նախարարության պաշտոնական կայքից:

Նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարվել է տեղազննություն, որի արդյունքում պարզվել է, որ հատվել է 8-ից մինչև 30 սմ տրամաչափի թվով 15 ծառ, որոնցից 2-ը` թեղի, 13-ը`  հացենի: Կատարվել է հաշվարկ, պատճառած վնասը կազմում է 1 մլն 490 հազար դրամ: Կազմված նյութերը ուղարկվել են ոստիկանություն:

Դիտվել է 1544 անգամ:
Print Friendly

Leave a Reply