«Օպելը» շրջվել է, վարորդն ու ուղևորները` հոսպիտալացվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 23, 2013 10:45

Փետրվարի 23-ին` ժամը 00:37-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտակայքում ավտոմեքենա է շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկանում ենք րտակարգ իրավիճակների նախարարության կայքից` դեպքի վայր է մեկնել Գորիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Օպել» մակնիշի Լ 6258 պետհամարանիշով ավտոմեքենան Գորիս-Կապան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայից դուրս է բերվել 21-ամյա Վ. Խարշակի Չիգանը (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի):

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայի վարորդին` 61-ամյա Մ. Հալաջյանին: Տուժածները հոսպիտալացվել են Գորիս քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևորինը` լավ:

Դիտվել է 1993 անգամ:
Print Friendly

Leave a Reply