Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն ուխտեց շարունակել պայքարը եւ հայտարարեց մարզային հաղթարշավի մեկնարկի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 22, 2013 22:34

22 փետրվարի 2013թ., Երեւան: Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում նախագահեց աջակցության աննախադեպ ցույցը, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին վանկարկելու «Հա-յաս-տան» եւ ընդունելու իրենց օրինական նախագահին:

Հավաքվածներին տեղեկացնելով երեկ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպման մանրամասները, որի ընթացքում իշխանությունը եւս մեկ անգամ չընդունեց փետրվարի 18-ի ընտրություններում իր կրած պարտությունը, Հովհաննիսյանը վճռականություն հայտնեց շարունակելու պայքարը մինչեւ հայ ժողովրդի հաղթատոնը:

«Ես կանգնել եմ ձեր առջեւ՝ ասելու, որ մենք չենք հրաժարվի, մենք չենք թաքցնում եւ չենք հանգստանա, մինչեւ մեր ժողովրդի ձայնը հասու չլինի կառավարությանը»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով. «Քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ մենք ետ կվերցնենք մեր երկիրը»:

Վերջում Հովհաննիսյանը հայտարարեց վաղը մեկնարկող հաղթարշավի մասին, որի ընթացքում նա կայցելի գյուղեր ու քաղաքներ, որտեղ, նույնիսկ պաշտոնապես հրապարակված արդյունքների համաձայն, ժողովուրդը փայլուն հաղթանակ է տարել իշխանությունների հանդեպ՝ ընտրելով Հայաստանի Հանրապետության նոր նախագահ:

23 փետրվարի 2013

Ժամը 12:00
Աշտարակ
Ներսես Աշտարակեցի հրապարակ

Ժամը 14:30
Վանաձոր
Արցախի պուրակ

Ժամը 17:00
Գյումրի
Վարդան Աճեմյան թատերական հրապարակ

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ

Դիտվել է 1578 անգամ:
Print Friendly

Leave a Reply