Ադրբեջանը բացատրություն է պահանջում Աբդուլլահ Գյուլից Սերժ Սարգսյանին շնորհավորելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2013 10:19

Ադրբեջանի նախագահի վարչակազմի փոխնախագահ Նովրուզ Մամեդովը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլից բացատրություն է պահանջել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ հղած շնորհավորանքի համար: Այս մասին է հաղորդում «Trend.az» գործակալությունը:
Թուրքիայի նախագահի փետրվարի 21-ին արած շնորհավորանքի մասին լուրը հայտվել էր տեղական մամուլում՝ վկայակոչելով «Anadolu» գործակալության փոխանցած տեղեկությունը: Լուրի մեջ հրապարակվել է նաև Գյուլի շնորհավորական ուղերձի տեքստը:
«Trend.az»-ը գրում է նաև, որ Հայաստանում փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում, ըստ պաշտոնական տվյալների, Սերժ Սարգսյանը մոտ 58 տոկոս ձայն է ստացել: Ըստ թերթի՝ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ Թուրքիայի նախագահի նման շնորհավորել են նաև Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի առաջնորդները և մի շարք միջազգային կազմակերպություններ:

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply