Չավեսն ունի շնչառական խնդիրներ. նախարար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2013 10:15

Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսն ունի շնչառական խնդիրներ և նրա ինքնազգացողությունը այդքան էլ լավ չէ, ասել է տեղեկատվության նախարարը:
Երկուշաբթի Կուբայից վերադարձած նախագահը կշարունակի շնչառական խնդիրների բուժումներ ստանալ Վենեսուելայում , ասել է Էրնեստո Վիլլեգասը:
«Բժշկական անձնակազմի հետ սերտորեն համագործակցելով, Չավեսը շարունակում է հաղորդակցվել ընտանիքի անդամների և քաղաքան գործիչների հետ», – ասել է նախարարը:
Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած վիրահատությունից հետո նրա լուսանկարները առաջին անգամ հրապարակվել են միայն անցյալ շաբաթվա ընթացքում:
Զինվորները շուրջօրյա հսկողություն են սահմանել Կարակասի ռազմական հիվանդանոցի շուրջը՝ ապաքինվող Չավեսին լրագրողներից և այլ հետաքրքրասերներից հեռու պահելու համար:

Դիտվել է 1359 անգամ:
Print Friendly

Leave a Reply