«Հրապարակ».Ինչպե՞ս է կեղծել Վարդան Ղուկասյանը իր տեղամասերում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 23, 2013 10:11

«Հրապարակը» գրում է, թե փետրվարի 18-ին Գյումրիում տեղի ունեցած նախագահական ընտրություններում բոլոր տեղամասերում հաղթանակ տարավ Րաֆֆի Հովհաննիսյանը, բացառությամբ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հանձնված երկու տեղամասերից՝  թիվ 2 միջնակարգ դպրոց եւ թիվ 6 նախակրթարան: Այս երկու տեղամասերն էլ ընդգրկված են Սլաբոդկա կոչվող թաղամասում, որտեղ եւ ապրում է Վարդան Ղուկասյանը:

Տեղամասային հանձնաժողովներում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձինք չեն եղել, եւ հենց փակվել է տեղամասը, անձամբ Վարդան Ղուկասյանը հրահանգ է տվել իր մարդկանց սկսել լցոնումները: Նախ, հանձնաժողովները չեն մարել չքվեարկված քվեաթերթիկները, եւ ընտրությանը չմասնակցած, բայց ցուցակներում առկա անձանց անուններով սկսել են քվեարկություն կատարել հօգուտ Սերժ Սարգսյանի: Խոսքը մոտավորապես մոտ 1000 քվեաթերթիկի մասին է:

Դրան զուգահեռ, անվավեր է հայտարարվել (հիմնականում քվեաթերթիկի վրա նշումներ անելու միջոցով) Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկած 700-800 քվեաթերթիկ: Այս ամենի ապացույց կարող է հանդիսանալ այն փաստը, որ քաղաքի մյուս ընտրատեղամասերում ընտրությանը մասնակցած անձանց թիվը չի գերազանցել 50%-ը, իսկ Վարդանիկի տարածքներում գրանցվել է մասնակցության աննախադեպ տոկոս՝ 80-85:

Այս ամենին նախորդել էր Գյումրիում Վարդանիկի մարդկանց կողմից տարածված այն տեղեկությունը, թե իրենց վստահված 2 տեղամասերում հաղթելու դեպքում Վարդան Ղուկասյանը կնշանակվի Շիրակի մարզպետ: Երեկ արդեն իսկ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարականի դիմում է տվել՝ ասպարեզն ազատելով աստվածավախ Վարդանիկի համար:

Դիտվել է 800 անգամ:
Print Friendly

Leave a Reply