«Առավոտ». Շիրակի մարզպետի հրաժարականից ամենաշատը ոգեւորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 23, 2013 10:05

Երեկ Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականի փաստից, ըստ  «Առավոտ» թերթի տեղեկությունների, ամենաշատը ոգեւորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

«Պատճառը միայն այն չէ, որ նախկին քաղաքապետը փորձում է նորից պաշտոնի գալ ու տարածում է, որ ինքն է ապագա մարզպետը, այլեւ այն, որ Գիզիրյանին է մեղադրում իր պաշտոնանկ լինելու մեջ:

Ըստ որոշ գյումրեցիների՝ երեկ նախկին քաղաքապետը կենդանի երաժշտության ներքո նշել է Գիզիրյանի հրաժարականը: Մեծ քեֆ է արել իրեն պատկանող «Օազիս» ռեստորանում՝ հայտարարելով, որ իր Աստվածն ամենազորն է՝ տեսա՞ք ոնց պատժեց չարքերին:

Թե ո՞վ կփոխարինի գեներալ Գիզիրյանին մարզպետի պաշտոնում՝ դեռ երկու անուն է շոշափվում՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ ծանրամարտի չեմպիոն, ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանի: Նշենք, որ երկուսն էլ շահագրգիռ են Գիզիրյանի աթոռը զբաղեցնելու հարցում:

Ի դեպ, մինչ Վարդան Ղուկասյանը «Օազիս»-ում քեֆ էր անում՝ Շիրակի մարզպետարանի աշխատակիցները ողբ էին կապել՝ լսելով գեներալի հրաժարականի մասին»,- գրում է «Առավոտը»:

Դիտվել է 909 անգամ:
Print Friendly

Leave a Reply