Հայտնվել է երկու ամիս առաջ անհետացած ռուսական նավը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2013 9:46

Կարիբյան ծովում Ռուսական նավի անհետանալուց հետո կարծում էին, որ այն այլևս չի գտնվի:
Սակայն անհետանալուց երկու ամիս հետո «ուրվական նավը» հայտնվել է իր ծրագրված ուղուց հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա՝ Իռլանդիայի արևմտյան ափերի մոտ:
Բանն այն է, որ Դոմինիկյան հանրապետությունում Լյուբով Օրլովա անունով նավին ամրացված պարանը կտրվել էր և այն, հսկայական ալիքների վրայով սահելով, անհետացել էր:
Ըստ PhysOrg կայքի` Atlantic Hawk-ը օգնական նավ էր ուղարկել այն գտնելու համար, սակայն նավը չէր գտնվել: Կանադական իշխանությունները ևս չէին կարողացել գտնել նավը՝ նրա վրա տեղադրված լույսերի և գլոբալ տեղայնացման համակարգի բացակյության պատճառով:
Սակայն վերջերս ԱՄՆ գիտնականների գործակալությունը հաղորդել է, որ Օրլովա նավը գտնվում է Իռլանդիայի արևմտյան ափերից 1,300 ծովային մղոն հեռավորության վրա:
Ըստ երևույթին նավը դանդաղ մոտենում է Եվրոպայի ափերին:

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply