Տղամարդը 20.000 ֆունտ ստեռլինգ է ծախսել սխալ բնակարանի վերանորոգման համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 23, 2013 9:29
Չինացին շուրջ 20.000 ֆունտ ստեռլինգ է ծախսել տան վերանորոգման վրա, իսկ վերջում պարզվել է, որ այն իրականում իրենը չէ:
Գուի Լիժոնգը նոր բնակելի շենքում 4-2 համարի բնակարանը գնելուց հետո սկսել էր այն վերանորոգել՝ նախքան բնակարանների դռների վրա կփակցնեին դրանց համապատասխան համարները:
Նա պարզապես ցնցված էր, երբ Լոնգ Նենյուն փաստաթղթերով ապացուցեց, որ դա իր բնակարանն է, իսկ Լիժոնգը պարզապես սխալմամբ վերանորոգել էր 4-1 բնակարանը:
Լժոնգը հայտնում է, որ պարզապես մղձավանջի մեջ էր, երբ իմացավ դրա մասին: Նա ավելացնում է, որ ինքը սկզբնական շրջանում չէր հավատում մարդու ասածներին, սակայն ապշած էր, երբ բնակարանի իրական տերը ցույց է տվել իր վերանորոգած բնակարանի պայամանագիրը:
Լիժոնգը պնդում է, որ իրեն երկու անգամ սխալ բնակարան են ցույց տվել, իսկ անշարժ գույքի վաճառքի տեսուչը պնդում է, որ մեղքը տղամարդունն է:
Չնայած նա հույս ուներ, որ այդքան փող և ժամանակ ծախսելուց հետո նրան կհաջողվի փոխանակել բնակարանները՝ այնուամենայնիվ բնակարանի իրական տերը հրաժարվել է անել դա:






Facebook
Tweet This
Email This Post
