Օսկար Պիստորիուսին գրավի դիմաց ազատ են արձակել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2013 9:23

Պրետորիայի դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել հարավաֆրիկացի Պարաօլիմպիկ խաղերի վեցակի չեմպիոն արագավազորդ Օսկար Պիստորիուսին, որը մեղադրվում է իր ընկերուհու՝Ռիվա Ստենկապի սպանության մեջ: «Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ գրավի արժեքը 1 միլիոն ռանդ է կազմել՝ 112 հազար դոլար:
Հիշեցնենք, որ Պրետորիայում գտնվող մարզիկի տնից փետրվարի 14-ին ժամը 04:00-ի շրջանում կրակոցի ձայներ էին լսվել: Դեպքի վայր հասած ոստիկանները Օսկարի սիրելիին գլխին և ձեռքին ստացած կրակոցներից մահացած էին գտել, ինչպես նաև 9 մմ տրամագծով հրացան հայտնաբերել: Ըստ մարզիկի տված վկայության՝ նա աղջկան գողի տեղ է դրել և սխալմամբ է սպանել:

Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply