Սիրիայում երկու օրում 297 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2013 8:48

Սիրիական իրավապահ կազմակերպության՝ «SNHR»-ի հաղորդած տվյալների համաձայն՝ երկրի տարբեր շրջաններում իշխանությունների անցկացրած ռազմական գործողությունների հետևանքով վերջին երկու օրերի ընթացքում 297 մարդ է զոհվել՝ ներառյալ Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունից զոհված 53 հոգին:
Միևնույն ժամանակ ընդդիմադիր «Ռըդվան բրիգադա»-ի հրամանատար Աբու Ուբեյդան «Anadolu» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ Դամասկոսի ահաբեկչությունը այն ուժերի խղճի վրա է, որոնք ամեն օր Հալեպը ենթարկում են հրթիռային հարձակման, ով սեփական ժողովրդի նկատմամբ կիրառում է «Scud» հրթիռը, ֆոսֆորային, վակումային և կասետային ռումբեր:

Դիտվել է 748 անգամ:
Print Friendly

Leave a Reply