Իրանը շարունակում է Արաք միջուկային գործարանի կառուցումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2013 8:37

Իրանը շարունակում է հետազոտական ռեակտորի կառուցումը, որը ըստ Արևմուտքի՝ կարող է երկրին միջուկային զենք պատրաստելու հնարավորություն տալ:
Իրանը գրեթե վերջացրել է սառեցման և կարգավորող խողովակաշարի տեղադրումը Արաք քաղաքի մոտակայքում գտնվող ծանր ջրի գործարանում: Սրա մասին ասվում է հինգշաբթի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) անդամ պետությունների ուղղված գաղտնի զեկույցում:
Միջուկային վերլուծաբանները զգուշացնում են, որ ռեակտորը կարող է պլատոնիումը ճեղքել և վառելանյութի մշակման դեպքում կիրառվել միջուկային զենքեր ստանալու համար:
Իրանը բազմիցս ժխտել է, որ երկրի միջուկային ծրագիրը ծառայում է ռազմական նպատակների:
Համաձայն ՄԱԳԱՏԷ-ի՝ գործարանը կսկսի գործել 2014թ առաջին եռամսյակում:

Դիտվել է 1240 անգամ:
Print Friendly

Leave a Reply