Դեպարդյեի ռուսաստանյան նոր բնակարանը գտնվում է ՛՛Ժողովրդավարության փողոց՛՛ հասցեում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2013 8:33

Հանրահռչակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն ուրբաթ այցելել է Ռուսաստան: Այստեղ նա պլանավորում է սկսել նոր կինոթատրոնի կառուցման աշխատանքները,  հանդիպել ուղղափառ պատրիարքի հետ և այցելել իր նոր բնակարանը, որը գտնվում է կենտրոնական Սարանսկում՝   ՛՛Ժողովրդավարության փողոց՛՛ (Демократическая улица)  հասցեում:

Մոսկվայում մեկ օր անցկացնելուց հետո Դեպարդյեն կուղևորվի Սարանսկ քաղաք Ժողովրդավարության փողոցի բնակչի գրանցում ստանալու համար:
Փողոցը գտնվում է 300,000 բնակիչ ունեցող Լինինյան շրջանում:
Համաձայն ռուսական մամուլի՝ Դեպարդյեի բնակարանը պատկանել է Ռուսաստանի Պետական ֆիլմ հիմնադրամի ղեկավար Նիկոլայ Բորոդաչևի ընտանիքին:
Սարանսկը Մորդովիա ռեգիոնի վարչական կենտրոնն է, որը հայտնի է բանտային ճամբարների ցանցով: Այստեղ են իրենց պատիժը կրում Pussy Riot փանք խմբի անդամները:
Նախորդ ամիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դեպարդյեին ռուսական անձնագիր էր շնորհել  բարձր հարկերի պատճառով ֆրանսիական քաղաքացիությունից հրաժարվելուց հետո:
Դիտվել է 919 անգամ:
Print Friendly

Leave a Reply