Ամերիկայում միջուկային թափոնամբարից արտահոսք է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2013 6:56

Վաշինգտոնի նահանգի Հենֆորի համալիրի ռադիոակտիվ թափոնների ամբարից արտահոսք է հայտաբերվել: Ինչպես նշել է NBC News փետրվարի 22-ին, մեջբերելով նահանգապետ Ջեյ Նիլսի խոսքը, արտահոսք է կատարվում ստորգետնյա 6 ամբարներից:

Էներգետիկայի նախարարությունից հայտնել են, որ շրջակա միջավայրում ռադիոակտիվ նյութը հայտնվելու անմիջական սպառնալիք չկա:

Իսկ գիտնականներն ասում են, որ մոտ 4550000 լ ռադիոակտիվ նյութ է ամբարներից թափանցել ստորգետնյա ջրեր, որը հետո հնարավոր է հայտնվի Կոլումբիա գետում ( որի ափին էլ գտնվում է պահեստարանը):

Անցած շաբաթ իշխանություններն արդեն հայտնել էին համալիրում արտահոսքի մասին, սակայն այն ժամանակ խոսքը գնում էր մեկ ամբարի մասին:

Համալիրում ընդհանուր 177 ամբար կա` միլիոնավոր լիտրերով ռադիոակտիվ թափոնով, որը գոյանում է միջուկային զենքի համար պլուտոնիումի արտադրությունից: ԱՄՆ կառավարության գնահատմամբ, հենֆորյան համալիրն աշխարհի ամենաաղտոտված տեղերից մեկն  է Երկրագնդի վրա:

 

Դիտվել է 1613 անգամ:
Print Friendly

Leave a Reply