Ամերիկացիները ազնիվ անօթևանի համար 60 հազար դոլար են հավաքել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2013 6:39

Ամերիկացիները զանգվածային քարոզ են սկսել անօթևան Բիլլի Ռեյ Հարրիսի համար: Միսսուրի նահանգի բնակիչը ճանաչված է դարձել  փետրվարին, երբ մի կնոջ վերադարձրեց ադամանդներով ամուսնական մատանին.կինը պատահաբար այն մանրադրամի փոխարեն տվել էր Հարրիսին: Նվիրաբերած գումարը, որն այս պահին կազմում է 60 հազար դոլար, Հարիսին կհանձնվի 2013-ի մայիսին: Ընդ որում, քարոզարշավի հեղինակը դիզայներ Բիլլ Քրեյչն է, որն ի սկզբանե պատրաստվում էր անօթևանի համար 1000 դոլար հավաքել:

Իսկ պատմությունը հետևյալն է. Սառա Դարլինգը մանրադրամ է մեկնում անօթևանին, իսկ հաջորդ օրը հայտնաբերում, որ ամուսնական մատանին չկա: Երբ կինը մոտենում է Հարրիսին ու հարցնում մատանու մասին` վերջինս  պատասխանում է, որ այն իր մոտ է:

Նա իսկույն էլ հասկացել էր, որ մատանին թանկարժեք է ու պահել էր այն: Պատմել է, որ զարդը վաճառել չէր կարող, քանի որ իր դաստիարակությունը թույլ չի տվել նման քայլ կատարել. Նրան մեծացրել է պապիկը, որը հոգևորական էր: Երբ կինը մատանին հետ ստացավ, նա մոտի ամբողջ գումարը տվեց Հարիսին: Դրա մասին իմանալով, վեբ դիզայներ Բիլլ Քրեյչին որոշեց օգնել Հարրիսին ու հայտարարեց նրա համար միջոցների հավաքագրման մասին: Ինքը, Հարրիսն ասել է, որ չի կամենում իր ներկայությամբ հարազատներին ծանրաբեռնել, որոնք տարբեր նահանգներում են ապրում: Սակայն, այս պատմությունը հարազատները տեսել են հեռուստատեսությամբ ու նրա հետ կապ հաստատել:

Շատ շուտով Հարրիսը կմիանա իր եղբոր ընտանիքին, որն ապրում է Տեխասում:

Դիտվել է 1730 անգամ:
Print Friendly

Leave a Reply