Ամենամեծ ոտքերով կինը ռեկորդ է սահմանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2013 6:17

38-ամյա Մենդի Սելարեսի վերջույթներն 95 կգ են կշռում:

Բժիշկները դեռևս մանուկ հասակում նրա մոտ ախտորոշեցին ոտքերի անհամաչափություն, ու ոչ ոք չէր էլ կարող ենթադրել,  հույս չկար,որ երեխան մեկ շաբաթից ավելի է ապրելու: Այսօր նա 38 տարեկան է, լավատես ու չի պատրաստվում հանձնվել: Պայքարում է իր հիվանդության դեմ անընդհատ:

Նա հիմա համարվում է աշխարհի ամենամեծ ոտքերով կինը, ընդ որում, ամեն տարի նա նոր ռեկորդ է սահմանում` գերազանցելով սեփական ռեկորդը: Այսօր նրա թաթն արդեն 40 սմ է շրջագիծը` 90 սմ: Ավելին, նրա ոտքերը տարբեր երկարություն ունեն.աջը ձախից կարճ է 13 սմ-ով, ընդ որում ոտնաթաթը 180 աստիճանով շուռ եկած է: Գիտնականները կշռել են նրա ոտքերը.դրանք 95 կգ են , իսկ Մենդիի քաշն ընդհանուր` 127 կգ:

Ցավոք, նրա ձախ ոտքը բժիշկները ստիպված էին անդամահատել, քանի որ այն վարակված էր սեպսիսով: Ի զարմանս աշխարհի, Մենդիի ոտքը սկսեց աճել ու, 3 տարուց այն հսկայական չափերի հասավ: Դա աշխարհում առաջին անգամն էր:

Այսօր նա սարսափելի դժվարությամբ է տեղաշարժվում, երբեմն շաբաթներով տնից դուրս չի գալիս: Թարմ օդ շնչելու համար ստիպված է  հատուկ սարքավորված սայլակի մեջ տեղավորվել: Բժիշկները հույս ունեն, որ մի օր նրան պրոթեզ կնվիրեն, սակայն դա անհնար է ներկա դրությամբ, քանի որ ոտքը շարունակում է աճել: Նրան առաջարկվել է  2 ոտքն էլ  անդամահատել, սակայն ռեկորդակիրը չի համաձայնել:

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply