Աթենքում 50 տարվա ընթացքում տեղի ունեցած ամենաուժեղ ջրհեղեղի հետևանքով մահացել է մեկ մարդ, հազարավորները մարդիկ դժվարին կացության մեջ են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2013 8:18

Այսօր հորդառատ անձրևից առաջացած ջրհեղեղի պատճառով Հունաստանի մայրաքաղաքում կարելի էր ողբերգական տեսարանների ականատես դառնալ:

Քաղաքի Խալանդրի արվարձանում երկու տղամարդ բարձրացել էին իրենց մեքենայի կտուրը ջրի մեծ հոսքից փրկվելու համար, իսկ մի կին պարզապես կախվել էր մեքենայի դռնից, որը քշվում էր մեկ մետր բարձրության հասնող ցեխաջրից:

Ոստիկանության տվյալներով՝ մայրաքաղաքի մեկ այլ արվարձանում 27 ամյա մի կին, մեքենայի մեջ փակված մնալով, մահացել է սրտի կաթվածից:

Երկրում վերջին 50 տարվա ընթացքում նման հորդառատ անձրև չէր գրանցվել: Անձրևի հետևանքով գետը դուրս էր եկել ափերից և քաոսային վիճակ ստեղծել Աթենքի մեծ մասում:

Անձրևի հետևանքով ընդհատվել էր նաև քաղաքի էլեկտրամատակարաումը, քաղաքի տրանսպորտը կաթվածահար էր, իսկ երկու արվարձանային կանգառներ ընդհանրապես դադարել էին աշխատել:

«Սա 1961թ-ից ի վեր Հունաստանում տեղի ունեցած ամենաուժեղ փոթորիկն է» պետական հեռուստաընկերությանը հայտնել էր օդերևութաբան Յաննիս Կալլիանոսը:

Կեսօրվա դրությամբ փրկարարական ջոկատները ավելի քան 900 ահազանգ էին ստացել բնակիչներից՝ իրենց տները ջրով լցվելու վերաբերյալ:

Դիտվել է 990 անգամ:
Print Friendly

Leave a Reply