Լեռնային Ղարաբաղի խնդրում ամենամեծ խոչընդոտը հայկական լոբբին է. Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2013 1:05

Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը Բաքվում տեղակայված Թուրքիայի դեսպանատանը Խոջալուի «ցեղասպանության» կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրում ամենամեծ խոչընդոտը հայկական լոբբին և սփյուռքն են հանդիսանում: Նա ընդգծել է, որ այս հարցում հատկապես կարևոր է ԱՄՆ-ում գտնվող լոբբիի գործունեությունը:
«Haber evet» կայքը գրում է, որ Հասանովը, գնահատականներ տալով Խոջալուի դեպքերին, նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված բոլոր ցեղասպանական գործողությունները, սակայն Խոջալուի «կոտորածի» իրագործողները դեռևս արդարադատության առաջ չեն կանգնեցվել: Դեսպան Իսմաիլ Ալպեր Ջոշքունը ընդծել է, որ Թուրքիայի համար ընդունելի է նաև Ադրբեջանի տեսանկյունից ղարաբաղյան հարցի կրած նրբությունը:

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply