Մենք “ задни “ գնացող չենք

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 22, 2013 22:00

Ազատության  հրապարակի  հարթակը երիտասարդ  ակտիվիստների համար  իրենց  ազատ  խոսքի և իրավունքի  համար  պայքարող  ոգին ցուցադրելու ամենահարմար  վայրն էր: Ելույթ ունեցողների  թվում էր ԵԱՀԿ դիտորդների ասուլիսը  “հարամ անող” ակտիվիստ Ռուզանը: “  Մենք  եկել ենք ասելու, որ  պաշտպանում ենք այն  բոլոր  քաղաքացիների  քվեն, ովքեր  իրենց  ձայնը  տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին: Կոչ եմ  անում  երիտասարդներին դասադուլներով ու  գործադուլներով  ի  չիք  դարձնել  այս  ընտրությունների արդյունքերը “: Ելույթ ունեցող  երիտասարդներից  մեկը հայտարարեց, թե իրենք задни “ գնացող  չեն: “Ժառանգություն  “ կուսակցության  ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն էլ թե՝ “Մենք  պայքարի  մեջ ենք բաց դաշտում,  բոլոր ուղղություններով,  բաց  ճակատով: Այս  պայքարը  բոլորի  համար է “: Խորհրդային  ռեժիմի դեմ  իր երգերով  պայքարող Ռուբեն Հախվերդյանը եկել էր գտնելու իր  կորցրած երազը:  “Պետք է  փրկվել այս  գայլերից, ովքեր  շարունակ  կեղեքել են: Ես թքած ունեմ  նրանց  կարծիքի  վրա, ես  վերագտա  իմ  կորցրած  հույսը “:

Դիտվել է 741 անգամ:
Print Friendly

Leave a Reply