Սարերի քամին փչեց

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 22, 2013 22:06

Ազատության  հրապարակն այսօր դաձյալ  բազմամարդ էր: Ներկաներն անհամաբեր էին երեկ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման մանրամասներին  տեղեկանալու համար:

Հանարահավաքի  նախաբանը երկարում էր՝  բուն թեման  ավելի բաղձալի դարձնելու նպատակով: Մարդկանց  շարքերում  շշուկներ տարածվեցին, թե  “ բա  գիտես, դաշնակցականներն էլ են  ըստեղ “: Թերահավատների կասկածանքը  փարատեց ԱԺ  նախկին  պատգամավոր, “ Ժառանգական’’  Արմեն Մարտիրոսյանի  հայտարարությունը, թե “Մեզ  միացել է Հայ հեղափոխական  դաշնակցություն“-ը:

Եվ իրոք,  քիչ անց  հարթակի  վրա երևացին Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը: “  Ոչ ոք  չէր  սպասում  նման  զարգացումների, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը մեզ բոլորիս  համոզեց, որ  հնարավոր է “,-ասաց Ա.Մարտիրոսյանը և բարձրախոսը  տրամադրեց երգահան Կարեն Մամիկոնյանին: Վերջինս հաստատեց , որ “Հնարավոր է, որ այս  կյանքը, որ ապրում ենք  հանցավոր” փոխվի այս  համազգային  պայքարի թափից:

Դիտվել է 825 անգամ:
Print Friendly

Leave a Reply