ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 3, 2010 23:07
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դուրս է գրվել «Նաիրի» բժշկական կենտրոնից, որտեղ նա գտնվում էր ապրիլի 2-ի ժամը 12:30-ից արյան ճնշման տատանման պատճառով: ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը` տեղեկացրեց, որ ինչպես արդեն հայտնել էր բժշկական կենտրոնի փոխտնօրեն, կարդիոլոգ Սիրանուշ Մարտիրոսյանը, վարչապետի վիճակը կայուն է, ինքնազգացողությունը` լավ: Մեկ օրվա ընթացքում կատարվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, որեւէ լուրջ խնդիր չի հայտնաբերվել: Տ. Սարգսյանը նախկինում նմանատիպ բողոքով չի դիմել, իսկ ճնշման տատանում կարող է լինել ցանկացած առողջ մարդու մոտ: Վարչապետին պրոֆիլակտիկ որոշակի բուժում էր նշանակվել:






Facebook
Tweet This
Email This Post
