Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի…
ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | ankakh | April 3, 2010 23:00
Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման մի շարք դեպքեր: Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի`
– Մարտի 28-ին ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել են սահմանամերձ Չախրլը, Հորադիզ, Աշաղը Սեյիդահմեդլի, Կարախանբեյլի, Մարզիլի, Թաղիբեյլի, Բաշ Քարվենդ, Շխլար, Սեյսուլան. Կարմիրավան և Ջրաբերդ բնկավայրերի ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքերը:
– Մարտի 29-ին հրադադարի ռեժիմը խախտվել է առաջնագծի հյուսիս-արևելյան, արևելյան և հարավային հատվածներում: Հակառակորդը բացի ինքնաձիգերից, նաև կիրառել է դիպուկահար հրացաններ:
– Շաբաթվա երրորդ օրը` ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները գնդակոծել են Աշաղը Աբդուռահմանլի, Չախրլը, Աշաղը Վեյսալի, Չեյիլ լեռ, Բաշ Քարվենդ, Կարակաշլու, Յարմջա, Ջրաբերդ և Կարմիրավան ուղղություններում տեղաբաշխված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
– Տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակահերթեր են արձակվել նաև մարտի 31-ի գիշերը և օրվա ընթացքում: Հակառակորդի կրակային թիրախում են հայտնվել Մեհդիլի, Հորադիզ, Քյուրդլար, Նուզգեր, Սեյսուլան, Ջրաբերդ և Լևոնարխ գյուղերի ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը:
– Ապրիլի 1-ին հակառակորդի առաջապահ ուժերը ինքնաձիգերից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից գնդակոծել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական դիրքերը:
– Անցած գիշեր և այսօր` ցերեկը, հրադադարի խախտման դեպքեր են գրանցվել շփման գոտու հարավային, և հյուսիս-արևելյան ուղղություններում:
Մարտի 28-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում շփման գոտում հակառակորդի ձեռնարկած բոլոր գործողությունները ղարաբաղյան դիրքապահների կողմից ստացել են համարժեք պատասխան:
Ընդհանուր առմամբ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 1088 անգամ, որի ընթացքում կիրառված տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից (“АК”, “АКМ”, “Սև նետ”, “СВД”, “ПК”, “ДШК”, “РПГ”, “УТЕС”) հայկական դիրքերի վրա արձակվել է 7648 փամփուշտ: Ըստ ՊԲ օպերատիվ ամփոփագրի տվյալների, հրադադարի ռեժիմի խախտման ինտենսիվությունն առավել նկատելի է եղել մարտ ամսում: Այդ ընթացքում արձանագրված 454 խախտման արդյունքում գրանցվել է 2872 կրակոց, որից 2553-ը АК և АКМ տիպի ինքնաձիգերից, 35-ը` “Սև նետ”-ից, 193-ը` “СВД”-ից, 91-ը` “ПК” ¨ “ДШК” տիպի գնդացիրների






Facebook
Tweet This
Email This Post
