“Դիտորդներ գնացեք Սոմալի”.ընտրություններից դժգոհ ակտիվիստներ,լուսանկարներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 22, 2013 16:57

Քիչ առաջ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երեւանյան գրասենյակի առջեւ ավարտվեց քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների բողոքի ակցիան:

Կազմակերպիչները գնացել էին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներին հրաժեշտ տալու եւ նախագահական ընտրություններում աշխատելու համար նրանց «շնորհակալություն» հայտնելու: Բանակցություններից ու քաշքշուկից հետո ակտիվիստներին թույլ են տվել բարձրանալ գրասենյակի առջեւ: Ակտիվիստները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի ներկայացուցիչ Ռոբին Սիվորդին հանձնեցին 2 պարկ աղբ եւ արձանագրված ընտրակեղծիքների տեսանյութ եւ գրավոր այլ փաստարկներ:

Պարոն Սիվորդն էլ շնորհակալություն հայտնեց ու ասաց, որ յուրաքանչյուրը ունի դիրքորոշում հայտնելու իրավունք: Նվերները հանձնելուց հետո ակտիվիստները պարելով  հեռացան:

Դիտվել է 1615 անգամ:
Print Friendly

Leave a Reply