Ռեգբիի Հայաստանի հավաքականը վրեժը լուծեց Անդորրայի ընտրանուց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 3, 2010 22:09

Այսօր Հայաստանի ռեգբիի հավաքականը  Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում հաղթեց Անդորրայի ներկայացուցիչներին`26:17 հաշվով: Մերոնք նախորդ տարի  հյուրընկալվելիս պարտվել էին այդ երկրի հավաքականին: Փաստորեն, Հայաստանի հավաքականի խաղացողները լուծեցին իրենց վրեժը: A  դիվիզիոնի երրորդ խմբում հանդես եկող մեր ընտրանին 7 հանդիպումից հետո վաստակել է 12 միավոր և զիջում է միայն 6 խաղից հետո  18 միավոր ունեցող Լիտվայի հավաքականին: Ապրիլի 10-ին Հայաստանի հավաքականը Աբովյանում կհյուրընկալի Սերբիայի ներկայացուցիչներին:

Դիտվել է 1166 անգամ:
Print Friendly

Leave a Reply