Բռնկման վտանգի պատճառով Rolls-Royce –ը հետ է կանչել ավտոմեքենաների մի խմբաքանակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 22, 2013 16:32

Rolls-Royce Rolls-Royce Phantom սեդանները ենթակա են ետ կանչման` բռնկման հավանականության պատճառով:

ԱՄՆ ճանապարհային անվտանգության ադմինիստրացիան 2012-ի նոյեմբերի 2-ից 2013-ի հունվարի 18 արտադրված Phantom սեդանները հետ է կանչելու: ԱՄՆ-ի տարածքում հաշվվում է 27 Phantom:

Բանն այն է, որ Phantom-ի վառելիքի համակարգը հատուկ սարքավորում  ունի, որը պաշտպանում է վառելիքի ավելցուկից ու հետևում   ստատիկ հոսանքի կուտակմանը:

Հետ կանչման ենթակա մեքենաներում այդ սարքը  հավանական է որ չլինի, այդ պատճառով էլ, ստատիկ հոսանքը կարող է հանգեցնել անսպասելի բռնկման: Ռիսկը մեծ չէ, սակայն NHTSA -ն դա բավարար է պատճառ է  համարել լիմուզինները հետ վերադարձնելու համար:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ վերադարձնում են այս մակնիշի մեքենաները: Անցած տարի մոտ 70  Ghost  սեդան վերադարձվեց ջրային պոմպի հսկիչի փոխարինման համար:

Դիտվել է 1588 անգամ:
Print Friendly

Leave a Reply