Արտգործնախարարն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալին

Պաշտոնական, Օրվա լուր | | February 22, 2013 15:51

Փետրվարի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ Հաոլինգ Հուին:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ անցյալ տարի Հայաստանը նշեց ՄԱԿ-ին իր անդամակցության քսանամյակը և կարելի է փաստել, որ այս երկու տասնամյակի ընթացքում Հայաստանը ակտիվորեն ներգրավված է կազմակերպության աշխատանքներում: Նախարարը գոհունակություն հայտնեց նաև Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի գործունեության 20-ամյա արդյունավետ գործունեության կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հաոլինգ Հուն բարձր գնահատեց Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա համագործակցությունը և նշեց, որ ՄԱԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը տարեցտարի ավելի արդյունավետ և ընդգրկուն են դառնում։

Զրուցակիցները համակարծիք էին, որ 2009թ.-ին հաստատված ՀՀ-ի 2010-2015թթ.-ի զարգացմանն աջակցության ՄԱԿ-ի փաստաթուղթը (UNDAF) ներառում է խնդիրների այն լայն շրջանակը, որոնց իրականացումը, ՄԱԿ-ի օժանդակությամբ ու փորձագիտական օգնությամբ, հնարավորություն կտա Հայաստանին իրականացնելու Հազարամյակի զարգացման նպատակներով նախատեսված մի շարք ծրագրեր։

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից համատեղ իրականացվող մի շարք նախաձեռնությունների իրականացման ընթացքին:

 

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply