Կրկին մտահոգող արդյունքներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 22, 2013 15:33

Ռումինիայի Բրաշով քաղաքում  փետրվարի 23-ին կավարտվի  Եվրոպայի ձմեռային օլիմպիական պատանեկան 11-րդ փառատոնը : Հայաստանի երեք պատվիրակներն  ավարտել են իրենց ելույթները : Դահուկավազորդների մրցումներում / ազատ ոճ / հանդես եկան 89 մարզիկներ : Երեք մասնակից   չկարողացավ հաղթահարել տարածությունը , իսկ երեքը`  որակազրկվեց:  Եզրագիծը հատեցին 83 տղաներ , որոնցից երկուսը ներկայացնում էին Հայաստանը: Աշոցքցի Արայիկ Գրիգորյանը , որը գրավեց 57 –րդ տեղը : Գյումրեցի Սլավիկ Սիմոնյանը իրենից հետ թողեց 10 մասնակցի  և հանգրվանեց  73 –րդ հորիզոնականում:  Նշված մարզիկները արագավազքում , 87 մասնակիցների մրցավեճում  ճանաչվեցին  համապատասխանաբար 75 –րդը և 84 –րդը :

Աղջիկների  հսկա ոլորավայրէջք մրցաձևում 12 մարզուհի չկարողացավ  հատել եզրագիծը : Մրցուղին  հաղթահարած  67 պատվիրակների պայքարում Եվա Պապոյանը վերջինն էր :

 

Դիտվել է 957 անգամ:
Print Friendly

Leave a Reply