Երեք առաջատար`բարձրագույն խմբում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | April 3, 2010 21:55
Այսօր կայացած ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի վերջին երկու հանդիպումներն էլ արդյունավետ ելքեր ունեցան:
Երևանի «Բանանցը» սեփական հարկի տակ հեշտությամբ հաղթեց առաջնության նորեկ Դիլիջանի «Իմպուլսին»` 5:2: Հիշեցնենք, որ «Բանանցի» ֆուտբոլիստները նախորդ խաղում 0:4 հաշվով զիջել էին Աշտարակի «Միկային»: Նոր մրցաշրջանում երկրորդ հաղթանակը տարավ Երևանի «Կիլիկիան»` մայրաքաղաքի «Հրազդան» մարզադաշտում պարտության մատնելով Գյումրիի «Շիրակին»` 3:1: Սա նոր անակնկալ է:
Երկու տուրից հետո 6-ական միավոր են վաստակել «Փյունիկը», «Ուլիսը» և «Կիլիկիան»: Ապա հաջորդում են` 3-ական միավոր ունեցող «Միկան» և «Բանանցը»: «Գանձասարի», «Շիրակի» և «Իմպուլսի» ֆուտբոլիստներին դեռևս չի հաջողվել միավոր վաստակել:






Facebook
Tweet This
Email This Post
