Հայաստանի դահուկավազորդները վերջինն տեղերում են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 22, 2013 15:25

Հայաստանի դահուկորդները կարողությունները փորձեցին Իտալիայի Վալ դի Ֆիեմե բնակավայրում ընթացող համաշխարհային ստուգատեսում:
Արագավազքի որակավորման մրցումներում Սերգեյ Միքայելյանը վերջնագիծը հատեց 76-րդ արդյունքով, իսկ Թադևոս Պողոսյանը, Արթուր Եղոյանը և Մյասնիկ Ղարիբյանը 129 մարզիկներ պայքարում գրավեցին համապատասխանաբար 89-րդ, 98-րդ և 116-րդ տեղերը:

Կանանց նույն մրցաձեւում մերոնցից 101 մասնակիցների պայքարում լավագույն արդյունքը ցույց տվեց  88-րդ տեղը գրաված Սյուզաննա Վարոսյանը: 16-ամյա Աննա Մխիթարյանը  89-րդն էր: Կատյա Գալստյանը և Վալյա Վարոսյանը հանգրվանեցին 91-րդ և 93-րդ տեղերում:

Դիտվել է 1016 անգամ:
Print Friendly

Leave a Reply