Գեղեցկության ու կատարելության ձգտումը կարող է կյանք խլել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Հետաքրքիր կանայք, Օրվա լուր | | February 22, 2013 15:00

Գիտնականները ստիպված են խոստովանել, որ գեղեցկության ժամանակակից արտադրանքը պարունակում է վտանգավոր քիմիական նյութեր, որոնք կանանց քաղցկեղային հիվանդությունների պատճառ կարող են դառնալ:

Նման ապրանք է մազերի ներկը: Ինչպես նշել են «Green Chemicals»-ի մասնագետները, այդ ներկերում կարելի է հայտնաբերել երկրորդային ամիններ, որոնք օրգանիզմ են թափանցում գլխամաշկից ու քաղցկեղի պատճառ դառնում:

Ժամանակին շատ երկրներ արգելել էին կոսմետիկ արտադրության մեջ ամինների կիրառումը, սակայն  այդ արգելքը մազերի ներկերի վրա չի տարածվել:

Նախորդ հետազոտության  ընթացքում  գիտնականներին հաջողվեց պարզել, որ մազերի ներկը կարող է կաթնագեղձի, արյան, գլխուղեղի, ձվարանների, միզապարկի քաղցկեղի պատճառ դառնալ:

Դիտվել է 3280 անգամ:
Print Friendly

Leave a Reply