Հայի բախտ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 22, 2013 14:59

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը», Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակում է նախապատրաստվել Դորտմունդի «Բորուսիայի» հետ կայանալիք Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպմանը:

Ուկրաինական թիմն ուժերը փորձեց ստուգողական խաղում: «Շախտյորի» մրցակիցը «Ցրվենա Զվեզդան» էր: Ամբողջ հանդիպմանը մասնակցած Հենրիխ Մխիթարյանը 3 անգամ գրավեց մրցակցի դարպասը, սակայն խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի (0:0), քանի որ մրցավարը բոլոր դեպքերում էլ խաղից դուրս վիճակ արձանագրեց և դարպասի գրավում չարձանագրեց:

Ի դեպ, «Շախտյորը» կարող էր  հաղթել, սակայն բրազիլացի Դուգլաս Կոստան չկարողացավ հստակ իրացնել  11 մ-ոց տուգանային հարվածը:

Դիտվել է 986 անգամ:
Print Friendly

Leave a Reply