Մնացել է մեկ տուր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 22, 2013 14:49

Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը և գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող մրցաշարում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել են 6-ական միավոր և կես քայլով են ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Դավիթ Ջոջուայից (Վրաստան):

Լրացուցիչ ցուցանիշներով Գրիգորյանն ընթանում է 2-րդ, Տեր-Սահակյանը` 4-րդ տեղերում: 6 միավոր է վաստակել նաև գրոսմայստեր Վլադ-Քրիստիան Ջիանուն (Ռումինիա):

Այսօր  կայանալիք եզրափակիչ տուրում Տեր-Սահակյանը սևերով խաղում է Ջոջուայի, Գրիգորյանը` Ջիանուի հետ:

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply