Կին քաղաքական գործիչը խորհրդարանականի հետ քնելուց հրաժարվելու պատճառով փչացրեց իր կարիերան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 22, 2013 14:15

Կինը, որը նախկինում զբաղեցնում էր ֆրանսիայի  արդարադատության նախարարի պաշտոնը, վստահեցնում է, որ կարող է Փարիզի քաղաքապետ դառնալու հնարավորությունը կորցնել այն պատճառով, որ հրաժարվել է տրվել ֆրանսիական խորհրդարանի ազդեցիկ անդամներից մեկին:

47-ամյա Ռաշիդա Դաթին  հավատացնում է, որ Փարիզի քաղաքապետ դառնալու իր թեկնածությունը պաշտպանելուց Կլոդ Գոագենը հրաժարվել է չբավարարված տղամարդու վրեժխնդրությունից:

«Le Canard Enchaine» հրատարակությունը գրում է, որ Կլոդ Գոագենը խիստ վիրավորել է Ռաշիդիին, հայտարարելով, որ Հյուսիսային Աֆրիկայից արտագաղթածների դուստրը չպետք է զբաղեցնի Ֆրանսիայի քաղաքապետի պաշտոնը:

Ի դեպ, կինն առաջին անգամը չէ, որ սկանդալի կենտրոնում է հայտնվում: Ավելի վաղ նա դուստր էր ունեցել  արտաամուսնական հարաբերություններից ու լրագրողներին հայտնել էր, որ դստեր հայրը միլիարդատեր Դոմինիկ Դեսեյնն է: Վերջինս սակայն, չի ճանաչում հայրությունը, վստահեցնելով, որ երեխայի բեղմնավորման շրջանում կինը միաժամանակ մի քանի տղամարդկանց հետ  էր սեքսուալ կապի մեջ:

Իսկ կնոջ հայրենի Մարոկկոյում սպառնացել են, որ արտաամուսնական երեխայի հետ երկիր վերադառնալու դեպքում կհայտնվի բանտում:

Դիտվել է 1587 անգամ:
Print Friendly

Leave a Reply