Շվեյցարիայում սպանել են երկրում բնակվող վերջին արջին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 22, 2013 13:48

Շվեյցարիայի իշխանությունների որոշմամբ  սպանվել է երկրի  կենդանական վայրի աշխարհի վերջին ներկայացուցիչը` 3-ամյա արջը:

Իշխանություններն արջին շատ վտանգավոր համարեցին: Նա բնակվում էր Շվեյցարիայի, Իտալիայի ու Ավստրիայի տարածքում, սակայն շատ ժամանակ լինում էր շվեյցարական Գրաուբյունդեն գյուղի մոտ:

Իշխանությունները նկատեցին , որ М13-ը սովոր է մարդանց մոտ գտնվել ու նրանցից ամենևին չի վախենում: 10 օր առաջ նա արթնացավ ձմեռվա քնից ու սկսեց գողանալ մթերքի պաշարները:

Պաշտոնյաների խոսքով, ապագայում արջերը կարող է Իտալիայից Շվեյցարիա  տեղափոխվեն: Սակայն, ներկա պահին երկրում այդ կենդանիներից չկան. М13 վերջինն էր , որ բնակվում էր Շվեյցարիայում: Այստեղ ծնված վերջին արջը սպանվել է 1904-ին: 2006-ին իշխանությունները մի ակտ հրապարակեցին, որի համաձայն, մարդու համար վտանգ ներկայացնող ցանկացած կենդանի պետք է սպանվի: Այդ փաստաթղթի համաձայն, այդ կենդանիների մի քանի ներկայացուցիչ է  արդեն սպանվել:

Դիտվել է 1528 անգամ:
Print Friendly

Leave a Reply