1992-ին ՀՀ իշխանությունը դեմ էր Խոջալուի և Շուշիի ազատագրմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 22, 2013 14:44

Երեկ “Ղարաբաղ “-ի անդամ և 1991-92թթ. ՀՀ  ներքին գործերի նախարարի պաշտնը զբաղեցրած Աշոտ Մանուչարյանը ասուլիսի  ժամանակ  հայտարարել էր, որ  նա  և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը  դեմ են  եղել Խոջալուի  և Շուշիի ազատագրմանը, որ “ ցավոք, այս  կամ այն  քաղաքական ուժերըը փորձում են արցախյան  հերոսամարտի  հայտնի  հրամանատրներից  մեկին՝ Արկադի Տեր- Թադևոսյանին  օգտագործել երկրի  դեմ  գործողություններ  կատարելու  համար “: Ի  պատասխան Աշոտ Մանուչարյանի այս  հայտարարության այսօր “Վարկած “ մամուլի ակումբում Արկադի Տեր-Թադևոսյանը հերքեց Ա.Մանուչարյանի  մեղադրանքը, ասելով, որ շատերն են  սխալվել այդ  տարիներին, սակայն  առ այսօր  իրենց  մեղավոր  չեն  համարում:

Ինչու անգամ Արցախյան  շարժման 25-րդ  տարեդարձի  օրերին   չեն  դադարում շահարկել  Խոջալուի և Շուշիի փառապանծ  մարտերին  վերաբերող իրական  դեպքերը, ինչու են  շահարկում  իրականությունը:

Արկադի Տեր-Թադևոսյանը,  ներկայացնելով Խոջալուի ռազմական  գործողությունների ընթքացքը, պատմեց, որ գիշերը՝  ժամը  մեկից  մինչ 04-ը  տևած ռազմական գործողությունների  ընթացքում Աշոտ Մանուչարյանից  ստացան հարձակումը դադարեցնելու  հրաման, ինչը  պատաճառաբանվում էր Վիլայաթի ժամանող Իրանի վարչապետի այցով: Հրամանը  չի  կատարվել, քանի որ  անհնար էր դադարեցնել հերթական  հաղթանակն ապահովող հերոսական  պայքարը:  Այսօր Աշոտ Մանուչարյանը  Կոմանդոսին  մեղադրում է արտաքին  ուժերին,  մասնավորապես ՌԴ-ի որոշ ուժերին ծառայելու,  ինչպես  նաև  Մեղրին հանձնելու  մեջ:

“  Ես զինվորական  եմ, ոչ թե  քաղաքագետ, իմ  գործը  եղել է կռվելը,  ասբսուրդ է, Մեղրին  հանձնել,  կամ  փոխանակել  ինչ-որ բանի  հետ, ես  ոչ  մի  կապ չունեմ քաղաքականության  հետ: Ինչու են  նրանք  հիմա  ասում, թե  իրենք են ամեն  ինչ արել,  նրանք անգամ ԼՂՀ-ի  կառավարությանը  չեն  ընդունում առ այսօր: Ինձ ասում էին. “Քանի  գլխանի եք, որ  ազատեցիք  Շուշին”,  ահա  ինձ ուղղված նրանց կոպիտ  խոսքերը  : Ես ունեմ իմ  խոսքերը  հաստատող  գրավոր  փաստեր: Իսկ  Խոջալուի  ռազմական  գործողությունները  դադարեցնելու  նրանց  հրամանը ես  պահել եմ առ  այսօր: Եթե  վաղն  Աշոտ Մանուչարյանն էլի  ինչ- որ  մի  բան  ասի,  չեմ զարմանա,  գիտեմ, թե  նրանք  ինչի  են  ընդունակ: Նրա  կարծքով,  այս  հարցում  մեղավոր են  բոլորը,  անգամ  տիեզերքը, այնպես  որ  զարմանալի  չէ”:

Ի դեպ Աշոտ  Մանուչարյանը  մերժել էր ասուլիսին  մասնակցելու “Վարկած” ակումբի  հրավերը:

Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply