Մեծ Մասրիկում մեքենա է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 22, 2013 12:31

Փետրվարի 22-ին, ժամը 02.26-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի մոտ այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.50-ին, մարվել` 03.10-ին:

Այրվել է Հ. Երանոսյանին պատկանող «Աուդի» մակնիշի 13 LՕ 610 պ/հ ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը` մասամբ:

Դիտվել է 759 անգամ:
Print Friendly

Leave a Reply