Հյուրանոցում գազի թունավորումից չորս մարդ է մահացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 22, 2013 11:32

Փետրվարի 21-ին, ժամը 10.55-ին, հյուրանոցային համալիրներից մեկի տնօրեն Սամվել Թ.-ն ահազանգել է ոստիկանության Ստեփանավանի բաժին, որ նույն օրը,  ժամը 10.30-ի սահմաններում,  համալիրի  սենյակներից մեկում հայտնաբերվել են 1982 թ. ծնված Գրիշա  Զ.-ի, 1980 թ. ծնված Սարգիս  Ղ.-ի, 1970 թ. ծնված Էլմիրա Ս.-ի  և 1990 թ. ծնված Արմինե  Ռ.-ի  դիակները:
ՀՀ քրեական  օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական  գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված անձինք մահացել են փետրվարի 21-ին, ժամը 01.00-ից 10.30-ն ընկած ժամանակահատվածում, «մոնոքսիդ» տեսակի գազի թունավորումից:
Սամվել  Թ.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է 1255 անգամ:
Print Friendly

Leave a Reply