Իտալիան նոր վարչապետից տնտեսական հրաշք է ակնկալում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 22, 2013 11:23

Իտալիայում ավարտվում է նախընտրական քարոզարշավը: Փետրվարի 23-ին երկրում “լռության օր” է: Քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 24-25-ին: Բերլուսկոնին անգամ վարչապետի թեկնածու չէ, սակայն ընտրազանգվածի համար միևնույն է` քվեարկելով կուսակցության օգտին, քվեարկում է Սիլվիոյի համար:

Օրերս ընտրողները “երջանկության նամակներ”ստացան 2012-ի անշարժ գույքի հարկը վերադարձնելու խոստումով, եթե ընտրողը խոստանա քվեարկել Բերլուսկոնիի կուսակցության օգտին: Ձևաթուղթն այնքան նման  եղել հարկայինի ծանուցագրի, որ իտալացիները զանգվածային կերպով գնացել են դրամարկղեր: Նամակները պաշտոնական ծրարներով ուղարկվել են Վենետոյի, Լոմբարդինիի, Կամպանյեի և Սիցիլիայի միլինոավոր ընտրողների: Դրանցում խոստում է` վերադարձնել գույքահարկը, որը կազմում է անշարժ  գույքի 0,4%-ը բանկային հաշվի վրա կամ էլ կանխիկ` փոստային բաժանմունքում:

Անցկացված հարցումների արդյունքները հրապարակելն արգելված է, սակայն Պիեռ լուիջի Բերսոնիին են համարում ապագա վարչապետ: Նա  Դեմոկրատական կուսակցությունը գլխավորում է 2009-ից, սակայն բոլորին չէ, որ դուր է գալիս:

Բերսոնին Բերլուսկոնիի քայլը համարում է “խաբեբայություն”: Iսկ փոքրիկ` “Քաղաքացիական հեղափոխություն” կուսակցության առաջնորդ Անտոնիո Ինգրոյան մեղադրում է նրան հանցագործության մեջ, այն էլ` 2.  ”Եթե ես հանդիպեի Բերլուսկոնիին, այդ նամակներն ուղարկելուց հետո, ապա նրան ուղիղ կասեի, որ նա խաբեբա է”:

Դիտվել է 1725 անգամ:
Print Friendly

Leave a Reply