«ՀԿԵ» ՓԲԸ ուղևորափոխադրումների ծավալը 2013 թվականի հունվարին աճել է 5,1%-ով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 22, 2013 10:42

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորափոխադրումների ծավալները 2013 թվականի հունվարին աճել են 5,1%-ով: Համաձայն վերջին վիճակագրական տվյալների՝ այս տարվա առաջին ամսվա ընթացքում տեղափոխվել է 35,3 հազ. ուղևոր՝ 2012 թվականին տեղափոխված 33,6 հազարի դիմաց:

Միջազգային հաղորդակցությունում ուղևոր են դարձել 2,3 հազ. մարդ, ինչը 27,8%-ով գերազարցում է 2012 թվականի հունվարյան ցուցանիշը: Մերձքաղաքային հաղորդակցությունում փոխադրվել էր 33 հազ. ուղևոր (աճը՝ 3,8%):

Միևնույն ժամանակ 2013 թվականի հունվարին ուղևորաշրջանառությունն աճել է 78,6%-ով՝ 2071,3 հազ. ուղևորակիլոմետրից մինչև 3700,1 հազ. ուղևորակիլոմետր:

ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև մեծանում է գնացքների արագությունը:

«ՀԿԵ» ՓԲԸն 2013 թվականի հունվարին փոխադրել է 201,2 հազ. տոննա բեռ

2013 թվականի հունվարին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 201,2 հազ. տոննա բեռ, ինչը 4,8%-ով գերազանցում է նախատեսված ցուցանիշը:

Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը  հունվարին կազմեց 27,5 հազար տոննա, ինչը 32,2% գերազանցում է նախատեսված ցուցանիշը:  Ներմուծման հաղորդակցությունում 2013 թվականի հունվարին փոխադրվել է 71,1 հազար տոննա բեռ, ինչը գերազանցեց նախատեսված ցուցանիշը 1,9%-ով:

Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմեց 102,6 հազար տոննա (աճ 1,3%-ով):

Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքներին հնարավոր եղավ հասնել շարժակազմի տրամադրման գծով ծառայությունների որակի բարձրացման, փոխադրումների ժամկետների կրճատման և սակագնային առաջարկների ձևավորման ուղղություններով տարվող ՀԿԵ-ի միջոցառումների շնորհիվ:

Երկաթուղային ենթակառուցվածքի հուսալիության մակարդակի բարձրացումը թույլ տվեց կրճատել փոխադրումների ժամկետները, բարձրացնել բեռնափոխադրումների հուսալիությունը, կրճատել բեռի վնասման և կորստի ռիսկերը:

ՀԿԵում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները

2013 թվականի հունվարին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2012 թվականի հունվարի հետ համեմատ արագացել է 1,2 օրով կամ 41,4%-ով:

Ըստ վիճակագրական տվյալների՝ հունվարին մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինում 2,9 օր:

Մեկ վագոնի միջին արտադրողականությունը 2013 թվականի հունվարին կազմեց 5148,2 տկմ նետտո/վագոն, ինչը 34,2%-ով գերազանցում է 2012 թվականի նոիշւյն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:

Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 364,2 լոկ-կմ, ինչը 3,3%-ով գերազանցեց  2012-ի ցուցանիշը:

Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:

Դիտվել է 1541 անգամ:
Print Friendly

Leave a Reply