Եգիպտոսում ընդդիմադիրները ցանկանում են նախագահին տիեզերք ուղարկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 22, 2013 10:30

Եգիպտոսի ընդդիմադիր շարժման ակտիվիստները` դժգոհ նախագահ Մուհամեդ Մուրսիի վարած քաղաքականությունից, հույս ունեն նրանից ազատվել` տիեզերք ուղարկելով:

Ընդդիմության ակտիվիստները Մուրսիի անունով դիմում են ներկայացրել մրցույթին մասնակցության համար, որի գլխավոր մրցանակը  ուղևորությունն է դեպի տիեզերք: Որպեսզի Մուրսիի անունը հայտնվի 22 երջանիկների մեջ, մրցույթի մասնակիցը պետք է Facebook-ում  ամենաշատ ձայները ստանա, որից հետո` մասնակցի  մրցույթին  իր երկրի անունից: Ակտիվիստները կոչ են անում իրենց համախոհներին` պաշտպանել Մուրսիի թեկնածությունը  նրանից ազատվելու համար:

“Ապրիլի 6-ի շարժման”մասնակիցները 2011-ի հեղափոխության շարժիչ ուժն էին, որի ժամանակ տապալեցին երկրի նախագահ Մուբարաքին: 2012-ին շատ ակտիվիստներ ելույթ ունեցան Մուրսիի թեկնածության օգտին,սակայն , նոր նախագահի կառավարման առաջին ամիսներից նախկին համակիրները մեծ հիասթափություն ունեցան:

Դիտվել է 1328 անգամ:
Print Friendly

Leave a Reply